Քաղաքական

Հայաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին ազատ վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը

. . 14:36 26 Մյս, 2019

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման...

ԱՎԵԼԻՆ

Աշխարհում

Հռոմի Պապը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ

. . 18:46 26 Մյս, 2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ՝...

ԱՎԵԼԻՆ

Հասարակություն

Մայր Հայաստան թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

. . 19:27 26 Մյս, 2019

Մայր Հայաստան թանգարանում ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի։ Այս մասին...

ԱՎԵԼԻՆ

Այլ...

Ի՞նչ չի կարող անել կինը Սաուդյան Արաբիայում․ արգելքներ,որոնց գոյությանը երբեմն դժվար է հավատալ (լուսանկարներ)

. . 22:30 26 Մյս, 2019

Սաուդյան Արաբիայում կին լինելն, ինչ խոսք, դյուրին չէ։ Աշխարհի ամենաավանդապաշտ երկրներից մեկում...

ԱՎԵԼԻՆ

ՀԻՄՆԱԿԱՆ

Թիմաթին երկրորդ անգամ հայր կդառնա

Թիմաթին երկրորդ անգամ հայր կդառնա

21:47 25 Մյս, 2019

Խոսակցություններն այն մասին, որ ռեփեր Թիմաթին երկրորդ անգամ է հայր դառնալու, շրջանառվում են վաղուց։ Նրա առաջին երեխան՝ Ալիսան, ծնվել է շիկահեր մոդել Ալյոնա Շիշկովայից։ Ուրախալի իրադարձությունից անմիջապես հետո զույգը բաժանվեց։ Ալիսան այժմ հինգ տարեկան է, իսկ Թիմաթին վաղուց երջանիկ է մեկ այլ մոդել՝ սեւահեր Անաստասիա Ռեշետովայի հետ։

5 ամենավտանգավոր դիետաները

5 ամենավտանգավոր դիետաները

20:57 25 Մյս, 2019

Գիտնականները հրապարակել են 5 ամենավտանգավոր դիետաների ցանկը, որոնք ոչ միայն օգնում են ազատվել ճարպերից, այլ նաեւ առողջությանը վնասում: Սխալ դիետան կարող է բերել նրան, որ դուք ստիպված կլինեք ամբողջ կյանքը անց կացնել բժիշկների հսկողության տակ: 

ՀՖՖ գործկոմը կարեւոր որոշում է ընդունել

ՀՖՖ գործկոմը կարեւոր որոշում է ընդունել

20:01 25 Մյս, 2019

Արմավիրում անցկացված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստի օրակարգում էին Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. մայիսի զորավարժությունը. առանձնահատկությունը գիշերային մարտն էր

Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. մայիսի զորավարժությունը. առանձնահատկությունը գիշերային մարտն էր

19:50 25 Մյս, 2019

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի բանակն անցկացրեց հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը։ Մենք հետևել ենք զորավարժության ընթացքին և կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները, հաղորդում է «Ռազմինֆոն»:

Հայ համայնքը եկեղեցի կկառուցի Չելյաբինսկում

Հայ համայնքը եկեղեցի կկառուցի Չելյաբինսկում

19:33 25 Մյս, 2019

Հայ համայնքը մտադիր է իր եկեղեցին կառուցել Չելյաբինսկի հյուսիս-արեւմուտքում, հաղորդում է Չեյլաբինսկի «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

19-ամյա կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. նա մեղադրում է Իջեւանի հիվանդանոցի բժշկին

19-ամյա կնոջ 38 շաբաթական հղիության պտուղը մահացել է. նա մեղադրում է Իջեւանի հիվանդանոցի բժշկին

19:13 25 Մյս, 2019

Ոստիկանության Իջեւանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին, ոստիկանության Իջեւանի բաժին դիմած 19-ամյա Անահիտ Տ.-ի դիմումի փաստով։

Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

18:53 25 Մյս, 2019

Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին եւ ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին:

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

18:34 25 Մյս, 2019

Հայաստանի տարածքում, մայիսի 25-26-ը՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Բակո Սահակյանը Հադրութի շրջանի նոր ղեկավար է նշանակել

Բակո Սահակյանը Հադրութի շրջանի նոր ղեկավար է նշանակել

18:16 25 Մյս, 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Գ.Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԲՀԿ պատգամավորները Վերջին զանգի առթիվ այցելել են ռուսական դպրոց

Գ.Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԲՀԿ պատգամավորները Վերջին զանգի առթիվ այցելել են ռուսական դպրոց

17:51 25 Մյս, 2019

Գ.Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԲՀԿ պատգամավորները Վերջին զանգի առթիվ այցելել են ռուսական դպրոց

Սնվելը եւ քաղցկեղը. նրանց միջեւ կապի ապացույցներն ավելանում են

Սնվելը եւ քաղցկեղը. նրանց միջեւ կապի ապացույցներն ավելանում են

17:32 25 Մյս, 2019

Քաղցկեղով հիվանդանալու մոտ 80 հազար 110 նոր դեպքերը 2015 թվականին մեծահասակ (20 տարեկան եւ բարձր) ամերիկացիների շրջանում վատ սնվելու հետեւանք են։ Այս մասին ասվում է Թաֆթսի համալսարանի մասնագետների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է JNCI CancerSpectrum ամսագրում։

Վրացի եւ ադրբեջանցի փորձագետները կստուգեն սահմանի չհամաձայնեցված հատվածները

Վրացի եւ ադրբեջանցի փորձագետները կստուգեն սահմանի չհամաձայնեցված հատվածները

17:12 25 Մյս, 2019

Վրաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները պայմանավորվել են փորձագետների մակարդակով չհամաձայնեցված հատվածների համատեղ ստուգում իրականացնել: Այս մասին նշվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում, որը տարածվել է հանձնաժողովների հերթական նիստից հետո, հաղորդում  է «Նովոստի Վրաստանը»:

Պետական սահմանների  սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների 12-րդ նիստը անցկացվել է Բաքվում մայիսի 23-24-ը:

Վրաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ փոխնախարար, Վրաստանի կառավարության սահմանների հարցով հատուկ ներկայացուցիչ Լաշա Դարսալիան: Ադրբեջանական կողմից հանձնաժողովը գլխավորել է ԱԳ փոխնախարար, սահմանների եւ Կասպից ծովի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը:

Հանդիպմանը նաեւ մասնակցել են երկու պետությունների համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները:

Վրաստանի ԱԳ տեղեկություններով՝ նիստի ժամանակ կողմերը քննարկել են պետական սահմանի անցման հարցրերը եւ մանրամասն քննարկել բոլոր չհամաձայնեցված հատվածները:

Բացի այդ, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են.

Տեղում  փորձագետների մակարդակով պետական սահմանի չհամաձայնեցված հատվածների համատեղ ստուգում անցկացնել,

Իրականացնել պետական սահմանի անցման որոշման հետ կապված համապատասխան նորմատիվ-իրավական փաստաթղթերի եւ քարտեզագրական նյութերի ուսումնասիրություն եւ գնահատում,

Թբիլիսիում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը: Ամսաթիվը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով:

Վրաստանը եւ Ադրբեջանը 446 կմ երկարությամբ ընդհանուր  պետական սահման ունեն: Պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին, սակայն երկար ժամանակ չի աշխատել:

Այդ ժամանակ  Ադրբեջանի սահմանապահները մի քանի օր փակել էին Ուդաբնո վրացական վանք տանող ճանապարհը: Վանքը սահմանի վիճարկվող հատվածում գտնվող Դավիթ-Գարեջի հնագույն վրացական քարանձավային համալիրի մի մասն է: Արտաքին գործերի նախարարության մակարդակով բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր, սակայն հարցը դեռեւս մտահոգում է հանրությանը:

Մայիսի 23-ին միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին  զուգահեռ, Facebook- սոցցանցում զբոսավար Զվիադ Անանիաշվիլին տեղեկացրել էր, որ Դավիթ-Գարեջի համալիրի մոտ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկայի օգնությամբ սկսել է ճանապարհ կառուցել Չիչխիտուրի աշտարակի ուղղությամբ: Սա վրացական հասարակության կողմից մեծ բողոք էր առաջացրել:

Ուրբաթ երեկոյան Վրաստանի պատրիարքարանի մամուլի կենտրոնի ղեկավար Անդրիա Ջագմաիձեն լրագրողներին հայտնել էր, որ ճանապարհի հարդարման աշխատանքներն ավարտվել են:

Հոգեւորականի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել երկխոսության միջոցով:

Դավիթ-Գարեջին գտնվում է Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք եւ Գարեջիի կիսաանապատային բլրաշարքի լանջերի երկայնքով 25 կմ երկարությամբ տարածք է զբաղեցնում:

Տավուշի Աչաջուր գյուղում Mitsubishi Pajero-ն շրջվել է. 18-ամյա շրջանավարտը տեղափոխվել է հիվանդանոց

Տավուշի Աչաջուր գյուղում Mitsubishi Pajero-ն շրջվել է. 18-ամյա շրջանավարտը տեղափոխվել է հիվանդանոց

16:52 25 Մյս, 2019

Տավուշի մարզում, մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել

Մեկ շաբաթում Էվերեստում 8 լեռնագնաց է մահացել

16:31 25 Մյս, 2019

Մեկ շաբաթում Էվերեստում միանգամից 8 մարդ է մահացել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Sun-ին:

«Մեզ բացառիկ հնարավորություն է տրված». Օսիպյանն խորհրդակցության ժամանակ նշեց բացթողումներն ու տվեց հանձնարարականներ

«Մեզ բացառիկ հնարավորություն է տրված». Օսիպյանն խորհրդակցության ժամանակ նշեց բացթողումներն ու տվեց հանձնարարականներ

16:11 25 Մյս, 2019

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. 3-րդ նախագահի գրասենյակ

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են. 3-րդ նախագահի գրասենյակ

15:44 25 Մյս, 2019

Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից եւս  հաստատել են լուրը, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս այցելել է դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քիմ Քարդաշյանն ամուսնության 5-ամյակի կապակցությամբ հարսանեկան նոր լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանն ամուսնության 5-ամյակի կապակցությամբ հարսանեկան նոր լուսանկարներ է հրապարակել

15:24 25 Մյս, 2019

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնության հնգամյակի կապակցությամբ հրապարակել է տասը՝ նախկինում անհայտ հարսանեկան կադր:

Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց. ՀՀ ԱԳՆ խոսնակ

15:08 25 Մյս, 2019

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե անցած շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, եւ ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել:

Ադրբեջանն սկսել է ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր

Ադրբեջանն սկսել է ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր

14:49 25 Մյս, 2019

Ադրբեջանն սկսել է ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանական համալիր տանող տարածքում։ Այս մասին տեղեկացնում է contact.az-ը՝ հղում կատարելով «ԻնտերպրեսՆյուսին»։ Տեղի ուղեվար Զվիադ Անանիաշվիլու խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն մոտ 2 օր ճանապարհ է բացում դեպի ժայռ, Չիչխիթուրի աշտարակի ուղղությամբ։

Գիտնականները պարզել են, թե ինչու Պիզայի աշտարակը չի փլվում

Գիտնականները պարզել են, թե ինչու Պիզայի աշտարակը չի փլվում

14:33 25 Մյս, 2019

Հռոմի 3-րդ համալսարանի պրոֆեսոր Կամիլլո Նուտիի գլխավորությամբ եւ Բրեստոլի համալսարանի պրոֆեսոր Միլոնակիսի հետ համատեղ 16 մարդուց բաղկացած խումբը եկել է այն եզրակացության, որ Պիզայի աշտարակի կայունությունը բացատրվում է դինամիկ հողային կառույցների (DSSI) փոխազդեցության երեւույթով, հաղորդում է «Մոյա պլանետան»: