Արցախում ծանր վիրավորում է ստացել «Сегодня․ру»-ի խմբագիրը․ ևս երկու վիրավոր կա․ Վահրամ Պողոսյան

Թշնամու կողմից  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկրորդ անգամ հարվածելու հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների 3 ներկայացուցիչ, որոնք իրենց մասնագիտական պարտականություններն էին կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Tweet

Ավելին

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։ Tweet

Ավելին

ՀԱՊԿ-ում նշել են Ղարաբաղում հակամարտությանը միջամտելու պայմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը միջամտություն է նախատեսում հակամարտությանը ՀԱՊԿ երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության համար իրական սպառնալիքի դեպքում, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Tweet

Ավելին

ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն դեռ դժվար է գնահատել այս տեղափոխման մասշտաբները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Tweet

Ավելին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Tweet

Ավելին