Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից, այդ թվում՝ Հայաստանից զբոսաշրջիկների համար, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Tweet

Ավելին

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքեր առաքելու համար։ Tweet

Ավելին

Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք. Նիկոլ Փաշինյան

Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք, բայց հիվանդության առանձնահատկությունն այն է, որ, ցավոք սրտի, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատնից: Tweet

Ավելին

ՀՀ ԱԳ նախարարը բրիտանացի պաշտոնակցի հետ քննարկել է միջազգային եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։ Tweet

Ավելին