Պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները․ ապօրինի անտառահատման դեպքով 6 ոստիկան տույժի է ենթարկվել

Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները եւ ենթարկվել ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Tweet

Ավելին

Հրապարակվել է BMW-ի նոր մոդելի արտաքինը

Ականատեսներին հաջողվել է բացահայտել BMW-ի նոր մոդելի արտաքինը՝ պլանային վերասթայլինգից հետո․ համացանցում հայտնվել են GT շարքի նորացված 6-ի նախատիպի լուսանկարները, ընդ որում՝ մանրամասները չեն թաքցվում, երեւում են ե՛ւ լուսատեխնիկան, ե՛ւ բամպերները, ե՛ւ ռադիատորային ցանցը, գրում է Motor-ը։ Tweet

Ավելին

ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում. սա համարվում է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթ

Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված՝ մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Tweet

Ավելին