Արմեն Սարգսյանը օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Tweet

Ավելին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. Tweet

Ավելին

Տուգանվելու են բոլորն անխտիր. չասեք, թե սոցիալապես վատ վիճակում եք. Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները. Փաշինյան

Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին կունենանք 20 հազար դեպք, իսկ հունիսի վերջին մոտ 30 հազար դեպք՝ հարյուրավոր մահերով: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է « Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»: Tweet

Ավելին

Մենք կբուժենք Թրամփին․ Ժիրինովսկի

ՌԴ ԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իզուր է սկսել կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի համար մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել, նա պետք է ընդհատի դրա ընդունումը եւ սպասի ռուսական դեղամիջոցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Tweet

Ավելին

Արցախում կորոնավիրուսի 27 փորձանմուշի պատասխանները եկել են. 26-ը բացասական է, մեկը՝ դրական

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ Tweet

Ավելին