Ոստիկանության 8 աշխատակից կա, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Tweet
ԱվելինՕրը՝ 16.04.2020
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը.Ավինյան
Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Tweet
ԱվելինԳիտնականները նշել են COVID-19-ի ծանր տեսակի նշանները.medRxiv
Արյան մեջ ս-ռեակտիվ սպիտակուցի, դ- դիմերի եւ ֆերիտինի ցուցանիշների բարձրացումը կարող է COVID-19-ի ծանր տեսակի նշան լինել։ Այս մասին հայտնում են Նյու Յորքի համալսարանին կից Գրոսմանի անվան Բժշկական դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է medRxiv-ում։ Tweet
ԱվելինՍերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց. այն տևեց մոտ 5 ժամ
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Tweet
ԱվելինՓրկարարները Սեւանի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել
Ապրիլի 16-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Tweet
Ավելին