Մակրոնը հայտարարել է երկրում համազգային կարանտինը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին.Euronews

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում համազգային կարանտինը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին։ Կարանտինը մտցվել էր մարտի 17-ին եւ երկարաձգվել է երկու շաբաթ անց։ Մակրոնի խոսքերով՝ մայիսի 11-ից հետո դպրոցներն աստիճանաբար կսկսվեն բացվել, հայտնում է Euronews-ը։ Tweet

Ավելին

Հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով, եթե վարակվածը չի փռշտում եւ չի հազում

Հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով, եթե վարակվածը չի փռշտում եւ չի հազում: Պարզվում է՝ հնարավոր է: Նման եզրակացության են եկել հետազոտողները Սինգապուրից եւ Չինաստանից: Tweet

Ավելին

Վարչապետի օգնականը ներկայացրել է, թե որ անձինք կարող են օգտվել 8-րդ աջակցության ծրագրից

8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետեւյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ եւ ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի եւ դեղորայքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Tweet

Ավելին

Տափերականում 43-ամյա տղամարդ է սպանվել, իսկ 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է բկ. կա ձերբակալված անձ

Արարատի մարզի Տափերական համայնքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով սպանվել է 43-ամյա տղամարդ, վիրավորում ստացած 25-ամյա մի երիտասարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ Տափերական համայնքի մշակույթի տան դիմացի հատվածում հայտնաբերվել են 6 հատ 9մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճ, փամփուշտի գնդակ, ատրճանակի պլաստմասյա բռնակ, արնանման հետքեր: Կա ձերբակալված անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Tweet

Ավելին