Վիտալի Բալասանյանը` Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Tweet

Ավելին

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Tweet

Ավելին

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները լուրջ մտահոգություն են հարուցում. միջազգային դիտորդներ

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները ստվերվել են բազմաթիվ ընթացակարգային խախտումներով, ինչը լուրջ կասկածներ է առաջացրել, թե դրանք որքանով են ազատ կամ արդարացի եղել: Այս մասին հայտարարել են միջազգային դիտորդները: Tweet

Ավելին