Ողբերգական վթար Արարատում.ավտոմեքենան մեջտեղից կիսվել է.կան զոհեր

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Tweet

Ավելին

Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդը

Չինաստանի բնակչությունը, չհաշված հատուկ վարչական շրջաններ Հոնկոնգը, Մակաոն եւ Թայվանը, մինչեւ 2019թ․ վերջը ավելացել է 4,67 միլիոն մարդով՝ գերազանցելով 1,4 միլիարդը։ Այս մասին են վկայում ՉԺՀ պետական վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2018թ․ Չինաստանի բնակչությունը մեծացել է 5,3 միլիոնով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Tweet

Ավելին

Սպանդանոց բացել ցանկացողները շատացել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր՝ հունվարի 17-ին, հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ, հայտնում են ՍԱՏՄ-ից։ Tweet

Ավելին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գարիկ Իսրայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 17-ին,  ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին: Tweet

Ավելին

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Tweet

Ավելին