2017թ․ Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած Կոլյա Կարապետյանը մահացել

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով հայտնում է, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, 18 ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Tweet

Ավելին

Անհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայության հետ կապված կարգավորումներ առաջարկելիս

Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը կարող է ընդունելի լինել, սակայն նմանաբնույթ կարգավորում նախատեսելիս պետք է հաշվի առնել տվյալ պետության առանձնահատկությունները, մասնավորապես՝ պատերազմական վիճակի առկայությունը կամ դրա հնարավոր սպառնալիքը, միաժամանակ՝ նախատեսելով այլ նախապայմաններ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Tweet

Ավելին

Պատգամավորները ցանկանում են ընդլայնել հեռախոսների գաղտնալսման ոստիկանության հնարավորությունները

Այս օրինագծով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը տրամադրել հնարավորություն՝ ինքնուրույն իրականացելու այս կամ այն գործով կասկածվող քաղաքացիների հեռախոսազանգերի գաղտնալսում։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 29-ին ասաց կառավարող «Իմ քայլը դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Tweet

Ավելին

Առանց Ղարաբաղի հարցի կարգավորման Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է Կարո Փայլանի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությանր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ինչ է պատասխանել Թուրքիան։ Tweet

Ավելին

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանի առանձին մարզերում, իսկ կիրակի օրը մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը փոքր-ինչ կբարձրանա: Tweet

Ավելին