Պանդայի սուտ հղիությունն` ավելի լավ պայմաններ ունենալու համար

Թայլանդի Թայբեա կենդանաբանական այգում Յուանյուան անունով հսկայական պանդան հղի է ձեւացել՝ ավելի լավ պայմաններ եւ շուրջօրյա խնամք ստանալու համար: Այս մասին Սինխուա գործակալությունը գրել է Twitter-ի իր էջում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սա առաջին դեպքը չէ, երբ պանդան հղիություն է ձեւացնում: Անցյալ տարի Չինաստանի կենդանաբանական այգու աշխատակիցներին կարող էր խաբել Այ Հին անունով պանդան: Tweet

Ավելին

Հայաստանի ԿԲ-ն եւ ԱԺ-ն այլեւս չեն ուզում հրապարակել անբարեխիղճ վարկառուների անունները

Հայաստանում կարող են դադարել հրապարակել անբարեխիղճ վարկառուների անունները։ Նոր օրինագիծը առաջարկում է չեղարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի դրույթը, որը Կենտրանական բանկին անբարեխիղճ վարկառուների անուններն ու անվանումները հրապարակելու իրավասություն էր տալիս։ Tweet

Ավելին

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Tweet

Ավելին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Tweet

Ավելին

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրզստանի Հանրապետություն, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Tweet

Ավելին

Աշխարհաքաղաքական որեւէ բան չկա ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում. ԵՄ ներկայացուցիչ

Աշխարհաքաղաքական ոչինչ չկա Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Այս մասին նոյեմբերի 26-ին ասաց ԵՄ Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության կառավարիչ տնօրենի տեղակալ Լյուք Դեւինը՝ ելույթ ունենալով CEPA-ի ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսում։ Tweet

Ավելին

Սլովենիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Սլովենիան վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այս մասին այսօր համաձայնագրի կնքման 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Tweet

Ավելին