Կա քաղաքական որոշում՝ 2020-ից էականորեն բարձրացնել դատավորների աշխատավարձերը. Բադասյանը՝ Իտալիայի ԲԴԽ անդամներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին,  ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի գլխավորած պատվիրակությանը: Tweet

Ավելին

ՀՀ-ն տնտեսական կորուստներ չի կրի ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ առեւտրի մասին համաձայնագրից. ԱԳՆ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը արագ աճող տնտեսություն է, եւ այս իմաստով մենք ոչ մի առարկություն չունեցանք ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացման հարցում։ Tweet

Ավելին

Կարեւոր լուր ավտոներկրողների համար․նոյեմբերի 25-ից փոփոխություն է լինելու

Նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները եւս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում: Tweet

Ավելին

Արցախից, ՀՀ-ից եւ Ադրբեջանից լրագրողների փոխայցերն անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ. Արցախի ԱԳՆ

Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Tweet

Ավելին

Հայաստանը հետաքրքրված է Վիետնամի հետ ԵՏՄ երկրների տեղեկատվության փոխանակմամբ. ՊԵԿ

Հայաստանը հետաքրքրված է Վիետնամի հետ ԵՏՄ երկրների տեղեկատվության փոխանակմամբ, քանի որ խոսքը աշխարհում առավել արագ զարգացող շուկաներից մեկի մասին է։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Վիետնամի միջեւ տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության նախագիծը։ Tweet

Ավելին

«Հանդիպումը շատ արդյունավետ էր». նախարարը Փարիզում հանդիպել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ

Այսօր Փարիզում հանդիպել եմ մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների, որոնք պատրաստ են աջակցել մեր մշակույթի զարգացմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Tweet

Ավելին

ՌԴ կասկածները «Սպայկա» ընկերության պանրի հետ կապված՝ չեն հաստատվել. ՊԵԿ

Ռուսական կողմի կասկածները «Սպայկա» ընկերության պանրի հետ կապված՝ չեն հաստատվել։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։ Tweet

Ավելին

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել երրորդ երկրների հետ հարաբերությունների մասին ԵՏՄ պայմանագրի նախագծին

Հիմնական փաստաթուղթը ենթադրում է, որ ԵՏՄ-ն իրավունք ունի համաձայնագրեր կնքել տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ իր շահերից ելնելով, եւ այդ գործընթացը արդեն ընթանում է, քանի որ նման համաձայնագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, «Եվրասիական տնտեսական պայմանագրերի մասին երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համաձայնագրերի» վավերացման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Tweet

Ավելին