Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գործով անչափահասին մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով

Հոկտեմբերի լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու, իսկ մինչ այդ նաև գողություն կատարելու համար ՔԿ–ն մեղադրանք է առաջադրել երկու անձի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Tweet

Ավելին

Սարհատ Պետրոսյանը  դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը  դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Ազատման պատճառների մասին Պետրոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Tweet

Ավելին

Մարդկանց ահաբեկելը իրանց պրիմիտիվ, տափակ ոճն է. թող մեզ իրենց չափանիշներով չչափեն. Ալեն Սիմոնյան

Նախկին իշխանության ներկայացուցիչները մի լավ ավանդույթ են ունեցել իրենց ունեցվածքը գրանցել իրենց բարեկամների առումով, եւ հիմա տարօրինակ չէ, որ իրավապահ մարմինները ստուգում են, փորձում են ճշտել, թե արդյոք այդ գույքը օրինական ճանապարհով է ձեռք բերված: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստին: Tweet

Ավելին

Ֆրանսիան ընդդիմանում է ԵՄ-ին Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թույլ տալ Հյուսիսային Մակեդոնիային բանակցություններ սկսել Եվրամիությանը միանալու վերաբերյալ եւ միացել է առաջնորդների խմբին, որոնք արգելակել են Ալբանիայի հետ բանակցությունները, չնայած Բալկաններում Ռուսաստանի ազդեցության մտավախություններին, տեղեկացնում է Reuters-ը։ Tweet

Ավելին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ այն բանի, որպեսզի Վիլյամ Սարոյանի հրապարակում, Քոմյորս ավենյուի եւ Վալմոնթ փողոցի հատման տեղում հուշատախտակ տեղադրվի, տեղեկացնում է LA Times-ը։ Tweet

Ավելին

Այլ երկրներում սովորողները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն

Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը` Tweet

Ավելին

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Tweet

Ավելին