Պետք է գտնել այն դատավորին, որն արտահոսք է թույլ տալիս ու այդ դատավորը չպետք է լինի. Փաշինյան

Օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինները կարող են ունենալ տեղեկատվության արտահոսք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության համաձայն ծանրաբեռնվածությունից ելնելով գործերի բաշխումը կատարվում է տարբեր դատավորների: Tweet

Ավելին

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առաձնապես խոշոր չափերի յուրացման համար

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերեւույթ յուրացում կատարելու դեպքեր. վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Tweet

Ավելին

Գործադիրն ընդունեց Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխության նախագիծը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ին ընդունեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած փոփոխությունը Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում։ Առաջարկվում է նոր շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կառուցապատողից պահանջվող փաստաթղթերի ցանկից (հոդված 37, 1-ին մաս) հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը»։ Tweet

Ավելին

Գործադիրը հաստատեց ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը: Tweet

Ավելին

Երեւանի փոխքաղաքապետը հայտնեց, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումները կկրեն ապակենտրոնացված բնույթ: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Tweet

Ավելին

Արևելյան Եվրոպայի/Կենտրոնական Ասիայի «WE CAN» 2019թ. համաժողով – Երևան (հոկտեմբերի 11-12)

ԵՐԵՎԱՆ – (9 հոկտեմբերի 2019 թ.). Ամեն տարի ավելի քան 2,5 մլն. կանանց մոտ ախտորոշվում է կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղ: Կրծքագեղձի քաղցկեղն աշխարհում ամենատարածված քաղցկեղն է և կանանց մոտ քաղցկեղի հետ կապված մահացության հիմնական պատճառը: Ըստ գնահատումների` մինչև 2025 թվականը միայն կրծքագեղձի քաղցկեղից կմահանա 5,8 մլն. կին, ընդ որում` 3 դեպքից 2-ը կգրանցվեն սահմանափակ ռեսուրսներով երկրներում: Յուրաքանչյուր 2 րոպեի ընթացքում մեկ կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից, ընդ որում 10 դեպքից 9-ը գրանցվում է սահմանափակ ռեսուրսներով երկրներում:  Tweet

Ավելին

Հայաստանում բնակչության թվով ծառեր տնկելու միջոցառում է նախապատրաստվում. Նախարարը «ամբիցիոզ» գաղափարի փակագծերը չբացեց

Բելառուսում անտառի օր կա, այդ օրը իրենց բնակչության չափ  ծառ են տնկում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ առաջարկեց նման մի բան նաեւ Հայաստանում կազմակերպել: Tweet

Ավելին

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար հատկացվել է 190 մլն դրամ. փոխքաղաքապետ

Քաղաքի օրվա՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության կազմակերպման համար, որի միջոցառումները տեղի կունենան քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում, հատկացվել է 190 մլն դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 10-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Tweet

Ավելին

Թուրքիայի օրինական մտահոգությունները Սիրիայի հետ սահմանի վիճակի հետ կապված պետք է լուծվեին առկա պայմանավորվածությունների հիման վրա.Լավրով

Թուրքիայի օրինական մտահոգությունները Սիրիայի հետ սահմանի վիճակի հետ կապված պետք է լուծվեին առկա պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Tweet

Ավելին