Խորհրդարանի աշխատակիցներին կարող է տրամադրվել լրացուցիչ 4-օրյա արձակուրդ

Մենք առաջարկում ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներին տալ լրացուցիչ 4-օրյա արձակուրդ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 9-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Tweet

Ավելին

Բակո Սահակյանն ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Tweet

Ավելին

Հայաստանի պատմության թանգարանը 100 տարեկան է

Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ: Tweet

Ավելին

Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

Եկատերինբուրգում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Tweet

Ավելին

Իրանի հետ գործարքն ավելի խելամիտ այլընտրանք չունի. Լավրով

Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չկա, Մոսկվան եւ Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանման աշխատանքը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու երկրների ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների՝ «2-2» ձեւաչափով բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Tweet

Ավելին