Աջակցեք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները. Զոհրաբյանը ԵԽԽՎ-ի իր ելույթում

Արցախի ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց եւ մրցակցային ընտրություն անցկացնելու մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, Tweet

Ավելին

Սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավորի թիկնապահը

Սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի թիկնապահը։ Իշխանությունները հավաստիացնում են, որ նա սպանվել է անձնական վեճի ժամանակ։ Խոսքը գեներալ-մայոր Աբդուլազիզ ալ Ֆագհամի մասին է, տեղեկացնում է CBS News-ը։ Tweet

Ավելին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ժամանել է Հայաստան. նա հոկտեմբերի 1-ին կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Tweet

Ավելին

Լճափում գյուղապետ է ընտրվել անկուսակցական Արսեն Հովսեփյանը

Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Արսեն Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Քվեարկությանը մասնակցած 539 ձայնից 208-ը հավաքել է ընտրված գյուղապետը։ Tweet

Ավելին

Դիտարկում ենք ՀՀ-ն Պարսից ծոցի տաք ջրերին եւ Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները. Իրանցի նախարար

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։ Tweet

Ավելին

Վայոց Ձորի Արփի գյուղը լուսավորվել է

Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է դարձել նաև երկրորդական փողոցների լուսավորության խնդրի լուծումը: Tweet

Ավելին

ԵՏՄ շրջանակում փոխադրումների ծավալը գլոբալ մասշտաբով չի մեծանում. ԵՏՀ Կոլեգիայի նախագահ

ԵՏՄ շրջանակում փոխադրումների ծավալը գլոբալ մասշտաբով չի մեծանում: Սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Tweet

Ավելին