Ծիծեռնակաբերդում արդեն 9 մարտական հաշվարկ է աշխատում․ տեխնիկան չի կարողանում մոտենալ հրդեհի օջախներին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից` նշելով, որ այս պահին հրդեհի վայրում աշխատում է 9 մարտական հաշվարկ: Tweet

Ավելին

Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի կարող նպաստել էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը. Ա.Մանվելյան

«Համոզված եմ, որ Երեւանում երկրորդ ՋԵԿ-ի կառուցումը չի կարող նպաստել էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը, որովհետեւ եթե դու նոր էլեկտրակայան ես կառուցում, տվյալ դեպքում` ջերմակայան, այն հսկայական ներդրումներ է պահանջում», -այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը անդրադառնալով Երեւանում կառուցվող նոր 250 Մվտ հզորությամբ` էլեկտրակայանին եւ Հանրային ծառայությունները կարգավրող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի այն հայտարարությանը թե այս էլեկտրակայանի կառուցումը կարող է նպաստել էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը:  Tweet

Ավելին

Ստամբուլյան կոնվենցիայով փորձում են փոխել մեր ազգային կոդը.Ծովինար Կոստանյան

«Եթե մենք վավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան, ապա ըստ դրա 14-րդ կետի ժամանակի հետ պետք է դպրոցներում, կրթական հաստատություններում ներմուծվեն ծրագրեր, որոնք կբացատրեն ուսանողներին, երեխաներին, որ կա ինչ-որ այլ սեռ ու եթե երեխան վաղը որոշի, որ ինքը ո’չ կին է,  ո’չ էլ տղամարդ, այլ ինչ-որ  վեցերորդ սեռ, ապա դա լրիվ նորմալ է, դա իր սոցիալական կողմոնորշումն է: Եվ երբ մեզ փորձում են համոզել, որ այդ կոնվենցիան չի պարունակում վտանգներ, դա շատ մեծ սուտ է»,-այս մասին ասաց «Հանուն սոցիալական արդարության»  կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը: Tweet

Ավելին

Չենք կարող ասել, որ հեղափոխությունից հետո քաղաքացու կյանքում դրական փոփոխություններ են եղել.Ա.Ղուկասյան

«Շատ փորձագետներ ասում էին, որ կլինի տնտեսական մեծ անկում` կոլապս, իսկապես աշխարհում հեղափոխությունների շատ օրինակներ կան, երբ հեղափոխությունից հետո տնտեսական կոլապս է եղել, Հայաստանում այդ անկումը շատ մեղմ եղավ: Բայց գիտենք նաեւ որ հեղափոխությունը եղավ, քանի որ մարդիկ սպասում եւ ակնկալում էին սոցիալական վիճակի փոփոխություն: Եվ հեղափոխությունից մեկ տարի անց մենք չենք կարող ասել, որ քաղաքացու կյանքում դրական փոփոխություն է եղել»,-այսպիսի կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց  «Հանուն սոցիալական հավասարության կուսակցության»նախագահ Արման Ղուկասյանը: Tweet

Ավելին