Մհեր Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ քննարկել է դատավորների կարգապահական վարույթի հիմքերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 9-ին,  ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչեւային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) եւ Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի եւ Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ: Այս մասին  հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Tweet

Ավելին

Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի «սոցիալական մեծ հուզումների». Դեւիդ Աթենբորո

Կլիմայի փոփոխությունները հաղթահարելու անկարողությունը կհանգեցնի «սոցիալական մեծ հուզումների» եւ ճնշման սաստկացման իմիգրացիայի առումով։ Այս մասին ասել է բրիտանացի գիտնական, նատուրալիստ, սըր Դեւիդ Աթենբորոն բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության խորհրդարանական կոմիտեին կլիմայի փոփոխության վերաբերյալ իր հետազոտության շրջանակում, տեղեկացնում է AP-ը։ Tweet

Ավելին

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ Երուսաղեմ) այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: Tweet

Ավելին

ԱՄՆ-ը եւ Չինաստանն այս շաբաթ պետք է վերսկսեն առեւտրային բանակցությունները

ԱՄՆ-ը եւ Չինաստանն այս շաբաթ պետք է վերսկսեն առեւտրային բանակցությունները երկամսյա ընդմիջումից հետո, սակայն առեւտրային պատերազմն սկսվելուց մեկ տարի հետո մերձեցման նշաններ գրեթե չկան, տեղեկացնում է Reuters-ը։ Tweet

Ավելին

Պուտինն անհրաժեշտ չի համարում Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ վրացի ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով: Նրա խոսքով՝ երկրում հակառուսական տրամադրությունները բորբոքում են մարդիկ, որոնք պատմություն չգիտեն եւ վերջնարդյունքում Վրաստանին են վնաս հասցնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Tweet

Ավելին