Մի քանի պատճառ, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանում

Մի քանի պատճառ, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանում

23:10 18 Մյս, 2019

Երբ տղամարդը դավաճանում է կնոջը, նա այլևս չի կարողանա հավատալ իրեն նորից: Ցավոք, դա վերաբերվում է նաև իր հաջորդ ընտրյալին: Դավաճանությունից հետո կինը երկար ժամանակ չի կարողանա ներել տղամարդկանց և երկար տարիների ընթացքում չի ների իրենց:

Հայտնիների 25 լուսանկարներ, որոնք հաստատ չեք տեսել

Հայտնիների 25 լուսանկարներ, որոնք հաստատ չեք տեսել

22:00 18 Մյս, 2019

Հայտնիների 25 լուսանկարներ, որոնք հաստատ չեք տեսել

Կաթնաշոռի օգտակար հատկությունները

Կաթնաշոռի օգտակար հատկությունները

21:10 18 Մյս, 2019

Կաթնաշոռը հանդիսանում է մարդկությանը հայտնի հին մթերքներից մեկը: Այն դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին:

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. Դատախազության պատասխանը՝ Ալումյանին

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. Դատախազության պատասխանը՝ Ալումյանին

20:13 18 Մյս, 2019

Իրականությանը չի համապատասխանում «մարտի 1»-ի գործով դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը: Այս մասին պարզաբանում է տարածել Գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Պանիր ուտելը կարող է օգնել նիհարե՞լ

Պանիր ուտելը կարող է օգնել նիհարե՞լ

19:51 18 Մյս, 2019

Պանիրը համարվում է յուղոտ եւ կալորիական մթերք, սակայն դրա կանոնավոր օգտագործումը, ինչպես պարզել են Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները, ոչ միայն չի վնասում կազմվածքին, այլեւ հակառակը՝ օգնում է նիհարել:

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը

19:32 18 Մյս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին

19:14 18 Մյս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ինչով է վտանգավոր շատ թեյ խմելը

Ինչով է վտանգավոր շատ թեյ խմելը

18:51 18 Մյս, 2019

Շատ ժողովուրդների մոտ թեյն ավանդական, անգամ ծիսական ըմպելիք  է համարվում, և թեյ խմելու արարողակարգը որոշակի վարքականոն է ենթադրում: Օրինակ՝ բրիտանացիները, ասիացիները հարյուրամյակներով թեյ են խմում՝ վստահ լինելով, որ այն օգտակար է և առողջարար: Եվ իսկապես, թեյն առույգացնում է, հագեցնում ծարավը, նվազեցնում խոլեստերինը, օգտակար է սրտի, անոթների համար, անգամ կանխում է վաղաժամ ծերությունը: Սակայն այդ ըմպելիքի չափաբաժնի չարաշահումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ:

«Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը». Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ

«Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը». Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ

18:28 18 Մյս, 2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։

ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշման կապակցությամբ

ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշման կապակցությամբ

18:14 18 Մյս, 2019

Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած

28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած

17:55 18 Մյս, 2019

Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կապանում ապրող՝ 28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը:

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին

17:20 18 Մյս, 2019

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաեւ Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:

Ինչպես է քաշն ազդում հղիության ընթացքի վրա

Ինչպես է քաշն ազդում հղիության ընթացքի վրա

16:51 18 Մյս, 2019

Հղի կանայք եւ բժիշկները սովորաբար մեծ ուշադրություն են դարձնում, թե կինն ինչքան քաշ է հավաքում հղիության ընթացքում, սակայն պարզվում է՝ պակաս կարեւոր չէ, թե որքան է կշռում կինը նախքան հղիանալը։

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

16:28 18 Մյս, 2019

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց

16:08 18 Մյս, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Քիչ առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմաց հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ քաղաքացիները աղաղակում են՝ մի մասն ուրախություն, մյուս մասը՝ դժգոհություն արտահայտելով: Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված դատարանի դիմաց, որոնք փորձում են վերահսկել իրավիճակը։

Գողության եւ անչափահասի հետ սեռական հարաբերության համար հետախուզվող 40-ամյա Վիտալին

Գողության եւ անչափահասի հետ սեռական հարաբերության համար հետախուզվող 40-ամյա Վիտալին

16:05 18 Մյս, 2019

Մայիսի 17-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Բազումի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկել ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի եւ 158 հոդվածի 3-րդ մասի՝ գողության եւ անչափահասի հետ սեռական բնույթի գործողությունների մեղադրանքներով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Վիտալի Ա․-ին։

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ, որոշ հատվածներում՝ կարկուտ

15:34 18 Մյս, 2019

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ին կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը մի քանի պտույտ գլորվել է. կինը տեղում մահացել է, ամուսնուն ուղղաթիռով հասցրել են Երեւան

Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը մի քանի պտույտ գլորվել է. կինը տեղում մահացել է, ամուսնուն ուղղաթիռով հասցրել են Երեւան

15:16 18 Մյս, 2019

Գեղարքունիքի մարզում այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Ս.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

14:51 18 Մյս, 2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների եւ ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։ Գյուղնախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանցում կատարված նոր փոփոխություններն ունախաձեռնությունները, անդրադարձել  հետագա քայլերին ու ռազմավարական ուղղություններին, ինչպես նաեւ պատասխանել են ներկաների հարցերին։

Հովհաննես Ծառուկյանը՝ բազկամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Ծառուկյանը՝ բազկամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

14:28 18 Մյս, 2019

Հովհաննես Ծառուկյանը՝ բազկամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր