Բանակային պատրաստություն անցնող 18-ամյա աղջիկն անսպասելի երեխա ունեցավ (ֆոտո)

Բանակային պատրաստություն անցնող 18-ամյա աղջիկն անսպասելի երեխա ունեցավ (ֆոտո)

23:06 14 Մյս, 2019

18-ամյա Բեթ Մարթինը անգլիական Բլեքփուլ քաղաքից հղիության մասին իմացավ միայն ծննդաբերության ժամանակ։ Ծննդաբերությունից մի քանի օր առաջ նա բանակային պատրաստություն էր անցնում։

Կյանքն ամուսնանալուց առաջ և հետո (լուսանկարներ)

Կյանքն ամուսնանալուց առաջ և հետո (լուսանկարներ)

22:45 14 Մյս, 2019

Իլյուստրացիաներ, որոնք ցույց են տալիս զույգերի առօրյայի փոփոխությունները ամուսնալուց հետո:

Սիրո փուլերը

Սիրո փուլերը

21:56 14 Մյս, 2019

1. Սկիզբ

Դա այն փուլն է, երբ ինչ-որ մեկը սկսում է բոլորովին նոր նշանակություն ձեռք բերել ձեր կյանքում։ Հնարավոր է՝ դա մեկն է, ում դուք արդեն երկար տարիներ ճանաչում եք, կամ էլ մեկը, ում դուք ընդամենը մի քանի ժամ առաջ եք հանդիպել։ Ամեն դեպքում՝ դուք սկսում եք կենտրոնանալ միայն այդ մարդու վրա։

Զվարճալի լուսանկարներ, որոնք ձեզ ու ձեր երևակայությանը շփոթության մեջ կգցեն

Զվարճալի լուսանկարներ, որոնք ձեզ ու ձեր երևակայությանը շփոթության մեջ կգցեն

21:00 14 Մյս, 2019

Ամեն մարդ ունի իր երևակայությունը․ ոմանց մոտ այն զարգացած է, ոմանց մոտ՝ ոչ։ Բայց այս լուսանկարներին նայելիս անհնար է միանգամից հասկանալ, թե ինչ է դրանցում տեղի ունենում։ Ասում են՝ տարբեր մարդիկ, ըստ իրենց երևակայության աստիճանի, տարբեր բաներ են տեսնում այն նկարներում։

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիացմունք են առաջացրել. Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչ

20:00 14 Մյս, 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաեւ հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: 

Վալերիյ Օսիպյանը Լիոնում է. այցելել է Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն

Վալերիյ Օսիպյանը Լիոնում է. այցելել է Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն

19:54 14 Մյս, 2019

Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից

19:36 14 Մյս, 2019

Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի պաշտոնական կայքը։

Պաշտոնեական կեղծիքներ Միխայլովկա եւ Ձորամուտ համայնքների դպրոցներում. Պետությանը պատճառվել է 58.5 մլն դրամի վնաս

Պաշտոնեական կեղծիքներ Միխայլովկա եւ Ձորամուտ համայնքների դպրոցներում. Պետությանը պատճառվել է 58.5 մլն դրամի վնաս

19:20 14 Մյս, 2019

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերեւույթ խոշոր չափերով հափշտակություններ եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հայաստանում է ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը

Հայաստանում է ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը

19:08 14 Մյս, 2019

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: 

Մամեդյարովը բացատրել է Ադրբեջանի բողոքի պատճառները «Արեւելյան գործընկերության» հռչակագրի առիթով

Մամեդյարովը բացատրել է Ադրբեջանի բողոքի պատճառները «Արեւելյան գործընկերության» հռչակագրի առիթով

18:47 14 Մյս, 2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի պատճառները «Արեւելյան գործընկերության» հռչակագրի առիթով։

Նախնական տվյալներով դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող է զոհվել

Նախնական տվյալներով դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող է զոհվել

18:36 14 Մյս, 2019

Նախնական՝ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Կապանի ԶԿ զինծառայող Արարատ Խեչումյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դոլարի փոխարժեքը նվազել է 481 դրամից. Եվրոն եւս էժանացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է 481 դրամից. Եվրոն եւս էժանացել է

18:23 14 Մյս, 2019

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է 480.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Հայաստանը վերածնվել է որպես Փյունիկ կախարդական թռչուն, եւ նա նայում է առաջ. Արմեն Սարգսյան

Հայաստանը վերածնվել է որպես Փյունիկ կախարդական թռչուն, եւ նա նայում է առաջ. Արմեն Սարգսյան

18:09 14 Մյս, 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Զվեզդա» հեռուստաալիքի հարցազրույցում պատմել է Մոսկվայի եւ Երեւանի փոխհարաբերությունների կարեւոր հարցերի մասին։

Առաջին հարցը վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք այժմ, եւ ինչպիսի՞ն են դրանց հեռանկարները։

Նիկոլ Փաշինյանը եւ Սի Ծինփինը քննարկել են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը եւ Սի Ծինփինը քննարկել են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

17:42 14 Մյս, 2019

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

17:19 14 Մյս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից: 

Աջակցե´ք, որ երեխաները կարողանան գնալ թատրոն ու համերգասրահ. ԿԳ նախարարի կոչը

Աջակցե´ք, որ երեխաները կարողանան գնալ թատրոն ու համերգասրահ. ԿԳ նախարարի կոչը

16:59 14 Մյս, 2019

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ  երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ:

Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

16:46 14 Մյս, 2019

Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին

Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին

16:31 14 Մյս, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով. դեսպանություն

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով. դեսպանություն

16:11 14 Մյս, 2019

Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստն իջեցրել է մրցակցի կիսավարտիքը

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստն իջեցրել է մրցակցի կիսավարտիքը

15:55 14 Մյս, 2019

«Ռիու Ավեի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում իջեցրել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Անդրեաս Սամարիսի կիսավարտիքը: Դրվագներից մեկում Կոենտրաուն հայտնվել է խոտածածկին եւ ցանկացել է ոտքի կանգնել մրցակցի օգնությամբ, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո Կոենտրաուն քաշել է Սամարիսի կիսավարտիքից եւ իջեցրել այն: