Հինգ արտահայտություն, որոնք ամուսնու հետ վեճի պատճառ կդառնան

Հինգ արտահայտություն, որոնք ամուսնու հետ վեճի պատճառ կդառնան

22:03 1 Մյս, 2019

Վստա՞հ եսոր կարող ես:

Ավելի լավ է՝ մասնագետ հրավիրենք: Դուք պարզապես ուզում եք, որ ձեր ամուսինը երեկոյան ժամանակը չվատնի տարբեր գործերի համար, ընդ որում՝, հնարավոր է, անիմաստ: Բայց ամուսինների 99%-ն այս արտահայտությունը փշերով կընդունի. դուք կասկածում եք իր ուժերին, չեք վստահում նրա փորձին եւ ունակություններին:

Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ

Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ

21:42 1 Մյս, 2019

Ուշ երեկոյան ընթրելն այնքան էլ լավ գաղափար չէ, չէ՞ որ քնելուց առաջ ուտելը ոչ միայն կնպաստի ավելորդ քաշ հավաքելուն, այլեւ կխանգարի լավ քնել։ Բայց եթե շատ քաղցած եք եւ չեք կարող քնել, եթե մի բան չուտեք, կան մի քանի մթերքներ, որոնք կարելի են։

Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի տարածաշրջանի վրա. իրանցի գեներալ

Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի տարածաշրջանի վրա. իրանցի գեներալ

20:02 1 Մյս, 2019

Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հաթամ ալ Անբիայում ԻՀՊԿ շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը, տեղեկացնում է Mehr-ը։

Կասիլյասը սրտի կաթվածից հետո վիրահատվել է

Կասիլյասը սրտի կաթվածից հետո վիրահատվել է

19:40 1 Մյս, 2019

Պորտուգալական «Պորտուն» հաստատել է, որ թիմի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մայիսի 1-ի առավոտյան մարզման ժամանակ ունեցել է սրտամկանի կաթված, ինչից հետո վիրահատվել է, հաղորդում է Marca-ն։

Ալսուն կմասնակցի Եվրատեսիլ 2019-ին

Ալսուն կմասնակցի Եվրատեսիլ 2019-ին

19:19 1 Մյս, 2019

Երգչուհի Ալսուն կհայտնվի «Եվրատեսիլ 2019» մրցույթին, որի եզրափակիչն այս տարի տեղի կունենա Իսրայելում։ Շոուի ընթացքում արտիստը կհայտարարի միավորները, որոնք մյուս երկրների մասնակիցներին հատկացրել է ռուսական ժյուրին, հայտնում է «Комсомольская правда»-ն։

Փորձագետները քննադատել են «Գահերի խաղի» հերոսների պատրաստությունը Վինթերֆելի պաշտպանությանը

Փորձագետները քննադատել են «Գահերի խաղի» հերոսների պատրաստությունը Վինթերֆելի պաշտպանությանը

19:03 1 Մյս, 2019

Պատմաբան, խաչակրաց արշավանքների դարաշրջանի մասնագետ Ռոման Շլյախտինը «ԲիԲիՍի»-ի հետ զրույցում գնահատել է «Գահերի խաղը» սերիալի հերոսների նախապատրաստությունը սպիտակ քայլողների դեմ մարտին։

Երկրի ուղղությամբ վիթխարի աստղակերպ է սլանում

Երկրի ուղղությամբ վիթխարի աստղակերպ է սլանում

18:41 1 Մյս, 2019

«Քաոսի աստված» կոչվող վիթխարի աստղակերպը Երկրին կմոտենա 2029 թվականին, հայտնում է Fox News-ը:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ

18:22 1 Մյս, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մայիսի 1–ին, շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Սուրճի անսպասելի օգուտի մասին. այն կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղից

Սուրճի անսպասելի օգուտի մասին. այն կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղից

18:01 1 Մյս, 2019

Գիտնականները ներկայացրել են այն սննդակարգը, որը կարող է օրգանիզմը պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգից հետմենոպաուզայի ժամանակ։ Նավարայի համալսարանի եւ Հաեն համալսարանի գիտնականների թիմի հետազոտության համաձայն՝ օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի սուրճով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ դիետան։

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 23 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 23 տարեկան

17:42 1 Մյս, 2019

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանն այսօր՝ մայիսի 1-ին, կդառնար 23 տարեկան։

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ 2003-2011 թթ. սովորել է  Վեդի քաղաքի №1 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ. սովորել եւ ավարտել է «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Վեդու մասնաճյուղի էկոնոմիկայի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի բաժինը։

Սկանդալ Էստոնիայում. Բռնարարքի մեջ կասկածվող նախարարն աշխատանքից ազատվել է նշանակվելուց անմիջապես հետո

Սկանդալ Էստոնիայում. Բռնարարքի մեջ կասկածվող նախարարն աշխատանքից ազատվել է նշանակվելուց անմիջապես հետո

17:23 1 Մյս, 2019

Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արտաքին առեւտրի նախարար Մարտի Կուզիկը նշանակվելու հաջորդ օրն աշխատանքից ազատվել է, հայտնում է Delfi-ն: 

Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ. Սանասարյան

Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ. Սանասարյան

17:03 1 Մյս, 2019

Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՊՎԾ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը:

Բեռլուսկոնին վիրահատվել է եւ ինտենսիվ թերապիա է անցնում

Բեռլուսկոնին վիրահատվել է եւ ինտենսիվ թերապիա է անցնում

16:48 1 Մյս, 2019

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է եւ ներկայում ինտենսիվ թերապիա է անցնում։ Բժիշկները խոստանում են նրան հիվանդանոցից դուրս գրել մի քանի օրից, տեղեկացնում է RG-ն։

Աղավնաձորի շուկայում գյուրզա օձ է հայտնաբերվել

Աղավնաձորի շուկայում գյուրզա օձ է հայտնաբերվել

16:27 1 Մյս, 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 08:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քեմբրիջի համալսարանը պարզում է՝ անցյալում արդյոք օգուտ ստացե՞լ է ստրկավաճառությունից

Քեմբրիջի համալսարանը պարզում է՝ անցյալում արդյոք օգուտ ստացե՞լ է ստրկավաճառությունից

16:04 1 Մյս, 2019

Քեմբրիջի համալսարանը երկամյա ներքին հետաքննություն կանցկացնի՝ գնահատելու համար այն ֆինանսական օգուտների մասշտաբը, որոնք համալսարանը իր պատմության վերջին մի քանի դարերի ընթացքում ուղղակի կամ անուղղակի ստացել է ստրկավաճառության շնորհիվ, հայտնում է The Times-ը:

Փարիզի Աստվածամոր տաճարն առաջարկել են վերականգնել 3D տպիչի օգնությամբ

Փարիզի Աստվածամոր տաճարն առաջարկել են վերականգնել 3D տպիչի օգնությամբ

15:50 1 Մյս, 2019

Ֆրանսիական Նոտր Դամը կարելի է վերականգնել 3D տպիչի օգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով նիդեռլանդական Concr3De ընկերությանը։

Կենդանաբանական այգու դիմաց իրականացվող ակցիաները ուղղորդված են. տնօրեն

Կենդանաբանական այգու դիմաց իրականացվող ակցիաները ուղղորդված են. տնօրեն

15:32 1 Մյս, 2019

Որպես քաղաքացի շատ նորմալ եմ համարում Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ցույցերին, իրենց իրավունքն է խաղաղ ցույցեր անցկացնելու, իրենց  մտահոգությունները բարձրաձայնելու, սակայն իրավական երկրում ենք ապրում  եւ նույն ցուցարարները դիմել են տարբեր իրավական հաստատություններին, քաղաքապետարանին, իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն։

Մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները

Մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները

15:15 1 Մյս, 2019

Ադրբեջանում մայիսի 1-ին մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները,  տեղեկացնում է Tert.am-ւ` հղոևմ անելոբ  minval.az-ին: Այդ նպատակով օրեր առաջ Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները:

Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ.Դուբնով

Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ.Դուբնով

14:57 1 Մյս, 2019

«Հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերություններում առկա են սուբյեկտիվ և օբյեկտիվ խնդիրներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Независимая газета»-ին տված հարցազրույցում հնչեցված պնդումներին։

Արցախի պատվիրակությունը Արգենտինայում է

Արցախի պատվիրակությունը Արգենտինայում է

14:35 1 Մյս, 2019

Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հետ: