Խինես Մելենդեսը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Tweet

Ավելին

Ռոսկոմնադզորը կտուգանի Facebook-ին ու Twitter-ին

Facebook-ն ու Twitter-ը կտուգանվեն 5 հազար ռուբլիով ամեն անգամ, երբ չեն պատասխանի ՌԴ տարածքում ռուսների տվյալների տեղայնացման մասին օրենսդրության կատարման ստուգումների վերաբերյալ Ռոսկոմնադզորի նամակին, հայտարարել է կարգավորիչի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Tweet

Ավելին

Մեր քայլերն ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը. Փաշինյանը՝ ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Tweet

Ավելին

ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին կրկին հորդորել է վճարել հարկերը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:  Tweet

Ավելին