Երեւանի գործարանի խոզի կաշին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի համար

Հայրենի արտադրության խոզի կաշին մի քանի տարվա ընթացքում ստացել է առաջին խոշոր պատվերը։ Ինչպես հաղորդել է «Կաշի» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Կիրակոսյանը, կաշին պատվիրել են ԼՂՀ պաշտպանության բանակից՝ սպայական կոշիկներ կարելու համար։ «Կաշին, որ ստացել ենք Շահումյանի անվան ցեղային խոզաբուծարանից, պատվիրվել է սպայական կոշիկների տակացուի համար»,- պարզաբանել է Կիրակոսյանը։ 2011 թվականին ստացած պատվերն առաջինն էր վերջին մի քանի տարիների ընթացքում. արտադրությունը շարունակում է ոչ մեծ ծավալներով արտադրել խոշոր եղջերավոր անասունների կաշիներ։ «Կաշի» ԲԲԸ-ն առաջացել է խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում զարգացած կոշիկի արդյունաբերության պահանջարկի 30-35 %-ը բավարարող Երեւանի Շահումյանի անվան կաշվի գործարանի հիման վրա։

 

NEWS.am

ԱՎԵԼԻՆ