Բարություն,սեր, խաղաղություն` “Նոյյան այգում”

Արարատի լանջին, 600 հեկտար տարածության վրա կկառուցվի “Նոյյան այգին”: Շատերը պնդում են, որ այն կլրացնի Աշխարհի հրաշալիքների շարքը: Այդ կարծիքին է նաև “Նոյյան այգի” մշակութային հիմնադրամի տնօրեն ՖելիքսՂարաբաղցյանը, ով այսօր հանդիպելով լրագրողներիհետ, ասաց. “Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարդկության միավորման գործընթացին` պահպանելով յուրաքանչյուր դավանանքի պատկանող մարդուն հոգեհարազատ` բարություն, սեր, խաղաղություն գաղափարները”: Ֆելիքս Ղարաբաղցյանը տեղեկացրեց, որ Արարատի լանջին “Նոյյան այգի” կառուցելու գաղափարն առաջացել է այն բանից հետո,երբ ՅՈւՆԵՍԿՕ-ն 2001-ին երրորդ հազարամյակի առաջին հարյուր տարին հռչակեց “Քաղաքակրթությունների երկխոսության դար”. “Մարդիկ “Նոյյան այգու” միջոցով կարճ ճանապարհով կհանդիպեն միմյանց”, ասաց Ղարաբաղցյանը` տեղեկացնելով, որ ինքը ծրագիրը իրագործելոըւ համար հանդիպել է մի շարք հոգևոր առաջնորդների, ովքեր պատրաստակամություն են հայտնել օժանադակելու գաղափարի իրագործմանը, մինչդեռ, “չնայած մեր կառավարությունը հանձնարարել է նախարարություններին զբաղվել այս հարցով, բայց որոշ դանդաղկոտություն կա”,- ասաց բանախոսը: Այգու կառուցման ֆինանսական ծախսերը միայն մեր կառավարությունը չի կարող հոգալ, ու այս կապակցությամբ Ղարաբաղցյանը նշեց, որ Իրանից պատրաստակամություն են հայտնել` մասնակցելու այգու կառուցմանը:

Հարցին, թե ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Թուրքիան, բանախոսը պատասխանեց. “Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները դրական են վերաբերվում ծրագրին, ավելին, այգու միջոցով, հնարավորություն կա լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները”:

ԱՎԵԼԻՆ