Թուրքերը Վատիկանից պահանջում է հետ վերադարձնել Ձմեռ պապի աճյունը

Թուրքիայի Աքդենիզ համալսարանի հնագիտության ամբիոնի դասախոսներից պրոֆ. Նեւզաթ Չեւիքը Վատիկանին կոչ է արել 1087 թվականին «Թուրքիայից» գողացված Սուրբ Նիկոլայի (Ձմեռ պապ) աճյունը հետ վերադարձնել։ Թուրքական Anadolu լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում պրոֆ. Նեւզաթ Չեւիքը նշել է, թե Սուրբ Նիկոլայն Աստծո կրոնը տարածած հայտնի անձնավորություն էր։ «Այն ժամանակ դեռեւս իսլամը չկար, որի համար Սուրբ Նիկոլայը կարեւոր է նաեւ իսլամական աշխարհի համար։ Սուրբ Նիկոլայը ծնվել եւ մահացել է Անատոլիայում եւ նրա անունով աշխարհում 2 հազարից ավել եկեղեցի կա։ Ճիշտ չէ, որ նրան այստեղից վերցրել տարել են։ Նա պետք է իր հանգիստ քունը շարունակի այնտեղ, որտեղ որ մահացել եւ թաղվել էր։ Անհրաժեշտ է, որ նրա աճյունը մեզ հանձնեն։ Նա թաղված է Բարի քաղաքի եկեղեցիներից մեկում եւ հավանաբար Վատիկանը թույլ չի տա նրան մեզ հանձնել, սակայն մենք նրան չեն հանձնել։ Նրա աճյունը բռնությամբ են տարել։ Ասում են, թե Բարիի առեւտարականներ են տարել, սակայն իմ պարզած փաստերի համաձայն, նրա աճյունտ տանելու համար հատուկ նավեր են եկել եւ ժողովրդի կամքին հակառակ տարել են։

Հիմա կասեն, թե թուրքերը մահմեդական են ու ինչու են այդքան ընկած Սուրբ Նիկոլայի հետեւից։ Մեր ցանկությունն է՝ տեր կանգնել մեր ունեցվածքին եւ հարգել սուրբ մարմինը»,-ասել է թուրք պրոֆեսորը։

Նշենք, որ Սուրբ Նիկոլայը ծնվել է 3-րդ դարի կեսերին Պատարա քաղաքում եւ դարձել Միրա քաղաքի եպիսկոպոսը։ Նա աչքի է ընկել առանձնակի բարությամբ եւ մշտապես օգնել է աղքատներին։ Նա գիշերները կերպարանափոխվել է եւ աղքատների տան դռների մոտ դրել այն նվերները, որը նրանց անհրաժեշտ էր։ Սուրբը դարձել է Սանտա Կլաուսի նախատիպը։

ԱՎԵԼԻՆ