Սելիմի լեռնանցքը բաց է…

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթեւեկելի է: Ձյան տեղումները շարունակվում են, սակայն բուքը թուլացել է, առկա է թույլ տեսանելիություն: Գիշերվա ընթացքում կատարվել է ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի։

ԱՎԵԼԻՆ