Ուկրաինայում ցրտից 37 մարդ է մահացել, 162-ը հոսպիտալացվել է

Ուկրաինայում ուժեղ սառնամանիքների պատճառով ցրտահարությունից 37 մարդ է մահացել, որոնցից հինգը՝ հիվանդանոցում: Բժշկական օգնության է դիմել ցրտից տուժած 190 ուկրաինացի: Նրանցից 162-ը հոսպիտալացվել էին: Ուկրաինայում ուժգնացող սառնամանիքների պատճառով բացվել է մոտ 1,5 հազար տաքացման կետ:

ԱՎԵԼԻՆ