Էլիտար Հարսանիք Իջեւանում

«Հրապարակը» գրում է, թե կիրակի օրը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակել են իշխանական էլիտայում ամրագրված սովորույթը. աղջիկ են տվել-աղջիկ առել: Այս անգամ՝ Իջեւանում: Տավուշի մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի որդին ամուսնացել է փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանի դստեր հետ: Հարսանիքի քավորը ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է եղել: Հարսանյաց հանդեսին մասնակցելու համար Երեւանից Իջեւան են մեկնել խնամիական երկու կողմերն էլ` ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, «աղջկա» կողմից` Արթուր Բաղդասարյանը` ՕԵԿ-ական  թիմով:

Հարսանիքը, որը, փաստորեն, ՀՀԿ համագումարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել, եղել է նույնքան «պրոտոկոլային», խմել են ոչ այնքան «զույգ ծաղիկների», որքան  բոլորին «հաղթող» ՀՀԿ թեկնածուի կենացը:

ԱՎԵԼԻՆ