Երեւան-Մեղրի մայրուղու որոշ հատվածներում մեկասառույց է

Սյունիքի մարզի ողջ տարածքում դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան դադարել են ձյան տեղումները, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, առկա է մերկասառույց: Բաց եւ երթեւեկելի է Երեւան-Մեղրի միջպետական ճանպարհի մարզի տարածքով անցնող հատվածը, սակայն անտառների միջով ու բարձր լեռնային շրջաններով անցնող ճանապարհահատվածներում կան դժվարանցանելի տեղեր: Ինչպեստեղեկացրին Սյունիքի մարզպետարանից, մասնավորապես դժվարանցնանելի են Սյունիքի դարպասներից Գորիս, Գորիս-Կապան հատվածները, չնայած կատարվել են ձյան մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Անցանելի է նաեւ Մեղրիի լեռնանցքը. այստեղ եւս տեղումներ չկան, ճանապարհը մշակված է, այն բաց է ու երթեւեկելի ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների համար: Այնուամենայնիվ ճանապարհաշինարարները խորհուրդ են տալիս մարզի ճանապարհներով երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավելագույնս զգույշ եւ խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

ԱՎԵԼԻՆ