Փլուզման հետեւանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2-կմ դեպի հյուսիս գտնվող կամուրջը փլուզվել է: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 14.27-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածներից մեկին` Ա. Անտոնյանին, տեղափոխել են Վարդենիսի բ/կ, այնուհետեւ Երեւանի «Առաջին կլինիկական հիվանդանոց»: Փլուզման հետեւանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարաները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ` Վ. Սարգսյանի եւ Սեւան քաղաքի բնակիչ` Ն. Մարտիրոսյանի դիակները: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցի տեղեկություն:

ԱՎԵԼԻՆ