Խարդախության մեջ մեղադրվող Սուրեն Սուրենյանցը ոչ պաշտպան ուներ, ոչ անձնագիր

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ սկսվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։ «Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ իր ծանոթ Գրիգոր Ղազաբյանից 508.000 ՀՀ դրամ գումար վերցնելու համար:

Երեկ դատարանում ճշտվեց նրա ինքնությունը: Ս.Սուրենյանցն ասաց, որ ինքը «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է, եւ աշխատանքներն իրականացնում է հասարակական հիմունքներով, այն է՝ վճարովի աշխատանք չի կատարում:
Դատարանի հարցին, թե նախկինում դատապարտված եղե՞լ է, Ս. Սուրենյանցը պատասխանեց. «Ազատազրկված եղել եմ, իսկ դատապարտված՝ ոչ»:

Նա պաշտպան չուներ եւ դատարանից խնդրեց իրեն տրամադրել 10 օր ժամանակ պաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար:
Ի դեպ, երբ դատարանը պահանջեց նրա անձնագիրը, պարզվեց՝ անձնագիր էլ չուներ, կորցրել էր եւ ասաց, թե այն ոստիկանությունից ստանալու է վաղը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին»,- գրում է «Առավոտը»:

ԱՎԵԼԻՆ