Հինգ մարդ թունավորվել է տանը` ջեռուցման համակարգից գազի արտահոսքի պատճառով

Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 1981 թ. ծնված Աիդա Բաղդասարյանը,  1956 թ. ծնված Քնարիկ Գրիգորյանը, 1957 թ. ծնված Լեռնիկ  Բաղդասարյանը, 2006 թ. ծնված  Հովհաննես Համբարյանը եւ 2009 թ. ծնված Շահեն  Համբարյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին   Լ. Բաղդասարյանը եւ Ք. Գրիգորյանը բացատրություններ են տվել, որ թունավորվել են տանը` ջեռուցման համակարգից գազի արտահոսքի պատճառով:

Կատարվում է հետաքննություն:

ԱՎԵԼԻՆ