“Միջուկային զենքի դարն անցել է”,- Ահմադինեջադ

Ըստ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, միջուկային զենքի կուտակմամբ զբաղվող երկրները մտավոր հետամնացության խնդիր ունեն: Այս մասին նա հայտարարել է Բալիում անցկացվող ժողովրդավարական համաժողովի ժամանակ: Ըստ նրա, միջուկային զենքի առկայությամբ այլևս ոչ մեկի հնարավոր չէ վախեցնել: “Միջուկային զենքն իր դարն ապրել է… Իսկ այն երկրները, որոնք դեռևս կուտակում են այն, հետ են մնացել և ունեն մտավոր խնդիրներ”,- ասել է Ահմադինեջադը: Նախագահն մեկ անգամ ևս հերքել է այն փաստը, որ Իրանը երբևէ զբաղվել է միջուկային զենքի ստեղծմամբ կամ կուտակմամբ:

1lur.am

ԱՎԵԼԻՆ