Մեքենան ընկել է ձորը. մեկ մարդ մահացել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.01-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում “Ֆոլքսվագեն Գոլֆ” մակնիշի 20 TV 146 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Պատահարի հետևանքով վարորդը`  Աբովյանի բնակիչ, 1982 թ. ծնված Սլավիկ Ավագյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները Ս. Ավագյանի դին ձորից դուրս են բերել և հանձնել “1-03” ծառայության աշխատակիցներին:

ԱՎԵԼԻՆ