Պետությունը պետք է ճշգրտի իր մոտեցումները ռազմավարական համարվող հանքանյութի պաշարների նկատմամբ…

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, տեղի ունեցավ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ՀՀ բնապահպանության նախարարի ուշադրությունը հրավիրեց կարևոր հետևյալ հարցադրման վրա. «ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում տարեկան արդյունահանվում է շուրջ 23-24 մլն տոննա մետաղական հանքանյութ, իսկ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված է 12 մլրդ դրամի չափով ռոյալթի (բնօգտագործման վճարներ), և այս առումով 1 տոննա հանքանյութի դիմաց ռոյալթիի չափը կազմում է շուրջ 450 դրամ: Իհարկե, արդյունահանվող 1 տոննա բազմամետաղային հանքանյութից օգտագործվում է դրա որոշակի փոքր տոկոսը և ռոյալթին շրջանառությանն է վերաբերվում: Չե՞ք կարծում արդյոք, որ պետությունը պետք է ճշգրտի իր մոտեցումները ռազմավարական համարվող հանքանյութի պաշարների նկատմամբ, ինչպես նաև դրանից բխող բնապահպանական խնդիրների, տարածքային զարգացման հիմնախնդիրների, ոլորտի զարգացման հիմնախնդիրների առումով՝ ապահովելով պետական բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ: Միաժամանակ պետք է նշել, որ հանրապետությունում մի քանի տասնյակ հազար հեկտար հողատարածք մնացել է մետաղական և ոչ մետաղական հանքանյութերի արտադրական թափոնների տակ և դեռևս լուծում չի ստանում դրանց վերականգնման (ռեկուլտիվացիայի) խնդիրը»:

ԱՎԵԼԻՆ