ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի պատասխանը Խոսրով Հարությունյանին

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի արտահայտած մտքերի ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հակադարձել է. «Խոսրով Հարությունյանը մինչ վերջերս հայտնի էր նրանով, որ աշխարհի միակ վարչապետն էր, ով իր իսկ ներկայացրած ծրագրին դեմ է արտահայտվել: Հիշեցնենք, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր: ԵՎ նա ՀՀ միակ վարչապետն էր, ով պաշտոնանկ արվեց մարդկային և քաղաքական էթիկայի  կոպիտ  ոնտահարման դրդապատճառներով: Իսկ ընդամենը օրեր առաջ, հայկական մամուլում հայտվեց  Խոսրով Հարությունյանի՝ տարիներ առաջ ՀԽՍՀ դատախազ ընկ. Վ. Ռ. Նազարյանին և ԽՍՀՄ գլխավոր դատախազին  գրված նամակից հատվածներ: Նամակ-դանոսը ուղղված էր Ղարաբաղյան շարժման և նրա ակտիվիստների դեմ։ Այս նամակը գրվել է այն պահին, երբ ողջ հայ ժողովուրդը  դուրս էր եկել փողոց, իսկ ժողովրդի լավագույն տղերքը գնում էին զենքով հայրենիքը պաշտպանելու:  Մեկ մարդու կյանքում երկու նման դրվագի առկայությունը բավարար է անփառունակ թոշակի գնալու և մոռացության մատվելու համար: Ցավոք, հայաստանյան իրականությունը այս պահին այլ բան է ենթադրում: Այնպես, որ Խ. Հարությունյանը այն մարդը չէ, ով իր անցած ճանապարհով վաստակել է ԲՀԿ-ի մասին հրապարակային կարծիք հայտնելու իրավունքը»:

 

1lur.am

ԱՎԵԼԻՆ