Թատրոն է կառուցվում այլ ոչ թե Մոթել (պոռնկատուն). Հարություն Հարությունյան

Լրագրող` Հարություն Հարությունյանն անդրադառնալով Համազգային թատրոնի շենքի կառուցման դեմ բողոքներին facebook-ի իր էջում գրել է. «Զարմանում եմ մարդկային այն տեսակի վրա, որ ամեն ինչի մեջ վատն է տեսնում: Հիմա էլ բողոքում են, թե մեր ինչին է պետք թատրոն կառուցելը եւ դեմ են արտահյտվում Համազգային թատրոնի շենքի նախագծին: Ախր մի պահ մտածեք նոր արտահայտվեք: Թատրոն է կառուցվում այլ ոչ թե Մոթել (պոռնկատուն): Որքան շատ լինեն մշակույթի օջախները այնքան լավ: Եթե կարծում եք թե դրանց կարիքը չկա , այդպես չէ: Հաստատ , այնպես չէ որ բոլորը մեռնում են խաշանոցներում իրենց գեղագիտական հաճույքը բարձրացնելու մարմաջով: Այլ` առողջ տեսակն էլ կա այս հասարակությունում : Եւ թեկուզ այդ տեսակը արդեն փոքրամասնություն է, նրանց իրավունքներն էլ պետք է հարգել իմանաք: Հետո ինչ, որ նրանք ապրում են Մանսուրյանով, Սոս Սարգսյանով,Տերտերյանով ու Բաբաջանյանով: Նրանք ապրելու իրավունք չունեն?????? Ողջ Ջրվեժն ու Հրազդանի կիրճը, Պռոշյան փողոցն ու Մյասնիկայն պողոտան իրենց մանր մունր քաղաքային պոչերով Ձեզ փեշքեշ: Հերիք չի Ձեր վայելքների համար? Էլ չեմ ասում գիպսե արձանները , որ հայտ են ներկայացրել մրցելու համաշխարհային գլուխգործոցների հետ: Վերջապես ինչ է ձեր ուզածը????? Մի քիչ համեստ եղեք էլի, անընդատ ուրագի պես եք` ամեն ինչը Ձեզ: Այնպիսի տպավորություն է, որ էս երկրում պայքար է մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Այո,Համազգայինի թատրոնի շենքը պետք է կառուցվի: Պետք է կառուցվի նաեւս մնջախաղի եւ այլ թատրոնների շենքեր եւս: Եւ փառք ու պատիվ այս իշխանություններին, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Ես նույնիսկ համաձայն եմ , որ որոշ ճոխությամբ շինությունների գործունեությունը դադարեցվի եւ պարտադրաբար դրանք դառնան “գրքի տուն” կամ թող նման մի շենք էլ Գրքերի աշխարհ-ի վերածվի: Դուք կլսեք թաթուլ ու հայկո մենք կկարդանք Թումանյան ու Մարկես»:

ԱՎԵԼԻՆ