«Եթե չեն օգնում գոնե չխանգարեն». Վաղինակ Գալստյան

Այսօր հայ անվանի մարզիկները հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կողմից  բացահայտ հեգնական տոնով արտահայտվելու վերաբերյալ հայտարաություն են տարածել: 1lur.am-ը խոսել է Հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանի հետ: «Պատգամավորներից մեկը ով սպորտի հետ երևի ընդհանրապես կապ չունի անպատասխանատու հայտարություն է արել: Եթե առիթ լինի ես կհարցնեի իրեն ինքը կյանում որևէ սպորտաձով զբաղված կա և որև է սպորտսմենի կյանքով հետքրքրված կա. տեղյակ է սպորտսմենի ապրումներով: Մենք շատ վրդովված ենք այդ դեպքի առիթով և կոչ ենք անում առանց խնդրին ծանոթ լինելու անպատասխանատու հայտարարություններ չանել: Մեր սպորտսմեն ընկերները որոնք ապրում են արտերկրում նույնպես վրդովված են այդ հայտարարության առումով և ով իր կյանքում մեկ լումա ներդորում չի արել սպորտի ոլորտում թող անպատասխանատու բաներ չհնչեցնի: Եթե չեն կարում օգնել գոնե չխանգարեն: Իսկ այն  որ խոսվում է այդ տարածված հայտարարության հեղինակը մենք չենք դա բացարձակ հերյուրանք է բոլորս հայտնել ենք մեր կարծիքը ոմն պատգամավորի անթույլատրելի արտահայտությունների մասին»:

ԱՎԵԼԻՆ