ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանն ապացուցեցին, թե ով է իրավիճակի տերը. Ստյոպա Սաֆարյան

Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ առաջացած դիմակայության գլխավոր պատճառն այն հարցն է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը: Մասնավորապես Սերժ Սարգսյանը կհանձնի՞ իր պաշտոնը նրան, ումից ստացել է, թե՞ ոչ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությամբ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը ապացուցեցին, թե ով է շարունակում մնալ իրավիճակի տերը, ինչը ավելի խորը իմաստ ունի, քան Օսկանյանին որպես նախագահացու դաշտից հանելը:

Սաֆարյանի կարծիքով, սպասելի էր, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ հանդես կգա, իսկ թե ինչ բովանդակությամբ, բոլորի համար անհայտ էր. «Իմ գնահատմամբ Քոչարյանի հայտարարությունը ուշագրավ էր: Ըստ էության Քոչարյանը Օսկանյանի հարցը գնահատեց ընդամենը որպես երկիրը խայտառակող քայլ: ՀՀ երկորդ նախագահը Օսկանյանի անվան կողքին չշեշտեց ԲՀԿ-ի անունը, Քոչարյանն իր հայտարարությամբ շատ քիչ արձագանքեց այն իրողություններին, որը ձևավորվել էր այս հարցի շուրջ»:

 

ԱՎԵԼԻՆ