2011թ. բյուջեի կատարողականն ընդունվեց

ՀՀ ԱԺ 5-րդ գումարման քառօրյայի ընթացքում 70 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2011թ. պետական բյուջեի կատարողականը: Կատարողականին կողմ են քվեարկել ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները: Նշենք, որ պետական բյուջեի 2011 թ. փաստացի եկամուտները կազմել են շուրջ 880.9 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 100.4 մլրդ դրամով կամ 12.9% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.7% ով` պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների կատարողականով, որը կազմել է 91.9%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 5.2 մլրդ դրամ:

Փաստացի ծախսերը կազմել են 986.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 94.7% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ եւ առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ

ԱՎԵԼԻՆ