Վարորդները կարող են քննություններ հանձնել ավտոմատ փոխանցման տուփ ունեցող մեքենայով

Երթևեկության անվտանգության  կարևոր բաղադիրչ է վարորդը: «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն»  հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացրեց նաև վարորդական իրավունքի ստացման ոլորտում կատարված փոփոխությունները: Եվ այսպես՝ A, B, C  վարորդական կարգ ունեցող վարորդները կարող են առանց տեսական քննություն հանձնելու ստանալ այլ վարորդական կարգ, ինչպես նաև վարորդները կարող են քննություններ հանձնել ավտոմատ փոխանցման տուփ ունեցող մեքենայով՝ վարորդական իրավունքի մեջ նշումով,որ նրանք իրավունք ունեն վարել միայն այդպիսի մեքենաներ:

ԱՎԵԼԻՆ