ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 14-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 39-ը չի զեկուցվում: Եվս 2 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
– Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին,
– «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
– «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
– «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր:
https://www.facebook.com/armgovernment/videos/512025989777123/