Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեծացել է 1357-ով

Ըստ StopCov պաշտոնական կայքի տվյալների՝ երկրում համավարակի սկզբից այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 244 612 դեպք:

Դրա հետ մեկտեղ, վերջին 24 ժամում կովիդ-կլինիկայից դուրս է գրվել 748 մարդ, համավարակի սկզբից ապաքինվել է 228 359 պացիենտ: Մահացել է 2 867-ը: Վրաստանի 41 քաղաքացիներ բուժման են բերվել այլ երկրներից:

Երկրում անցած մեկ օրում անցկացվել է 15 891 թեստ: 8 767-ը հակագեների ստուգման համար եւ 7 124 ՊՇՌ թեստեր:

Ներկայումս կարանտինում է 469 մարդ, ստացիոնարներում՝ 3 780, կովիդ-հյուրանոցներում՝ 638:

 

ԱՎԵԼԻՆ