Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 13-ին, կազմել է 526.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 642.33 դրամ (աճել է 3.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 721.26 դրամ (աճել է 6.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 432.39 դրամ, ոսկի՝  31,190.6 դրամ, պլատին՝ 17,769.96 դրամ:

ԱՎԵԼԻՆ