Հայտնաբերվել է եւս 7 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաեւ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի եւ Թալիշի հատվածներում»,-նշել է Թադեւոսյանը:

ԱՎԵԼԻՆ