Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի արևելքում զինապահեստներին և ռազմական դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով առնվազն հինգ սիրիացի զինծառայող է զոհվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին հղումով գրում է EADaily-ն։

Կենտրոնի տվյալներով՝ Իսրայելի բանակն ավելի քան 18 հարձակում է իրականացրել․ մի քանի թիրախային հարվածներ է հասցրել Դեյր էլ Զոր քաղաքի և սիրիա-իրաքյան սահմանի մոտ գտնվող Ալ Բուկամալ քաղաքի մերձակայքում:

Նշվում է, որ հարձակման ընթացքում ոչնչացվել է 11 գրոհային։

ԱՎԵԼԻՆ