Թունիսը քառօրյա ազգային կարանտին կսահմանի

Թունիսը հունվարի 14-ից քառօրյա ազգային կարանտին կսահմանի՝ COVID-19-ի դեպքերի կտրուկ աճի դեմ պայքարի շրջանակներում: «Իրավիճակը շատ ծայրահեղ է, եւ պատվաստումները կսկսվեն փետրվարից ոչ շուտ»,– ասել է առողջապահության նախարար Ֆուզի Մեհդին, հաղորդում է AP-ն:

Երկուշաբթի օրը Թունիսը հաղորդել է նոր օրական ռեկորդի՝ 3074 հաստատված դեպքերի մասին, եւ հայտարարել, որ պետական հիվանդանոցների մեծ մասում վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են:

Նախագահ Կայս Սայեդը կոչ է արել մասնակի մեկուսացում մտցնել այն շրջաններում, որտեղ արագ վարակում է դիտարկվում:

Թունիսը արգելել է ուղեւորությունները երկրի շրջանների միջեւ եւ հոկտեմբերին երկարացրել է գիշերային պարետային ժամը՝ փորձելով զսպել համավարակը:

Նոր պարետային ժամը 16:00-ից առավոտյան 06:00-ն է:

ԱՎԵԼԻՆ