Բյուջետային գործընթացը նորմալ ընթացքով սպասարկվում է. փոխնախարար

Ի ուրախություն մեզ բոլորիս, ասեմ, որ տարին մենք ավարտել ենք բավական բարձր եւ բավական տպավորիչ  հարկային կարգապահությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը:

«Ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան նաեւ հավաքագրումների բավական լավ մակարդակով: Դա հարկային կարգապահության, մյուս կողմից հարկային վարչարարություն, առհասարակ երկրում իմ կարծիքով  ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու եւ ըստ այդմ վարքագիծ ձեւավորելու արդյունք է:

Ինչ վերաբերում է ֆինանսական իրացվելիությանը, այդպիսի խնդիր Հայաստանւմ չկա: Բյուջետային գործընթացը նորմալ ընթացքով սպասարկվում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ շատ ընկերություններ մի քանի ամսվա հարկեր փակել են, որպեսզի աջակցեն պետությանը պատերազմի ընթացքում, փոխնախարարն ընդգծեց. «Այդպիսի իրողություն նոր հարկային օրենսգրքի պայմաններում գործնականում հնարավոր չէ, որովհետեւ նոր օրենսգրքով այլեւս գերավճարներ կուտակելու ոչ տեսական, ոչ էլ գործնական հնարավորություններ չկան, որովհետեւ հարկային պարտավորությունները կատարվում են հայտարարված մեծություններով, այսինքն հարկային հաշվարկների հիման վրա:  Եթե նույնիսկ հանկարծ որեւէ հարկ վճարող իր կողմից հայտարարված հարկային պարտավորությունից ավելի գումար վճարի, այդ  գումարը չի հաշվեգրվում բյուջեում որպես հարկային եկամուտ, այլ շարունակում է մնալ իր միասնական հաշվին, որից կարող է նա հետ ստանալ կամ ծախսել այլ ուղղություններով»:

ԱՎԵԼԻՆ