Պատգամավորները Նաիրա Զոհրաբյանի հարցով դիմել են ՍԴ

Այսօր ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ՀՀ Ազգային ժողովի 29.12.2020թ., թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

«Գտնում ենք, որ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը նախաձեռնելիս «Իմ քայլը» խմբակցությունը սխալ է մեկնաբանել Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առ այն, որ «մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը, ուստի վերահաստատում ենք արդեն իսկ արտահայտած դիրքորոշումը, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի բացառապես միայն այն խմբակցությունը, որին վերապահվել է տվյալ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,-ասված է դիմումի մեջ։

«Իմ` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ Ազգային ժողովի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումն ամբողջությամբ պետք է ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սպասենք ՍԴ որոշմանը»,- մեզ ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԱՎԵԼԻՆ