Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ղարաբաղում հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ես ուզում եմ գոհունակություն հայտնել, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց դադարեցնել ռազմական գործողությունները, արյունահեղությունը, եւ, ինչպես մենք խոսեցինք այսօրվա աշխատանքի արդյունքների մասին, խաղաղապահ առաքելությունը կատարում է իր գործառույթը, եւ իրավիճակն, ընդհանուր առմամբ աստիճանաբար, վերադառնում է բնականոն հունին»,- ասել է Պուտինը Ալիեւի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: «Եվ այն փաստը, որ այսօր մենք ստորագրեցինք համատեղ հայտարարություն, որը հիմնված է իրավիճակը երկարաժամկետ լուծելու ցանկության վրա, իմ կարծիքով, չափազանց կարեւոր է»,- հավելել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում, դա վերաբերում է առաջին հերթին տնտեսական բաղադրիչին: «Մենք ունենք համատեղ աշխատանքի շատ ուղղություններ եւ շատ համընկնող հետաքրքրություններ այս ոլորտում՝ տնտեսագիտության ոլորտում։ Հուսով եմ, որ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման աշխատանքը օգուտ կբերի, ինչպես ես ասացի, նաեւ մեր երկկողմ հարաբերություններին։ Ես ելնում եմ նրանից, որ այս կարգավորումը թույլ կտա մեզ էլ ավելի սերտ կառուցել մեր հարաբերությունները, էլ ավելի համակարգված հիմքերի վրա՝ ոչ միայն տնտեսության, այլ նաեւ հումանիտար ոլորտում»:

ԱՎԵԼԻՆ